«Յուքոմ» ընկերությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՏՄՊՊՀ-ի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

Յուքոմ

«Յուքոմ» ընկերությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ն հայտնում է, որ ընկերությունը պահանջում է վերացնել հանձնաժողովի՝ 2020թ հուլիսի 9-ի թիվ 282-Ա որոշումը, որով ՏՄՊՊՀ-ն թույլատրել էր «Թիմ» և Veon Armenia ընկերությունների համակենտրոնացումը։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 3-ին և նույն օրը մակագրվել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։

--00--ԱԹ