Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է սահմանափակել համավարակի շրջանում ԵՄ ներքին տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

եմ

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է սահմանել համավարակի պայմաններում ԵՄ երկրներում ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ։ Առաջարկը ներկայացրել են արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդյե Ռեյնդերսը և ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը։ Ըստ առաջարկի հեղինակների՝ իրենց առաջնահերթությունն է ապահովել եվրոպացիների ազատ տեղաշարժը ԵՄ տարածքում և միևնույն ժամանակ սահմանափակել կորոնավիրուսի տարածումը։ 

Առաջարկել է 3 չափորփշիչ. առաջինը վերջին 14 օրերին 100 000 բնակչության հաշվով կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն է, երկրորդն իրականացված թեստերի ընդհանուր քանակի դրական արդյունքների տոկոսն է, երրորդը 1 շաբաթում 100 000 բնակչության թվով թեստերի թվաքանակը։

Այդ տվյալների հիման վրա ECDC-ն կհրապարակի ԵՄ և Եվրոպական տնտեսական գոտու անդամ պետությունների քարտեզը, որտեղ երկրներն ու շրջանները կներկայացվեն առանձին գույներով։

Կանաչ գույնով կնշվեն այն տարածքները, որտեղ նոր դեպքերի թիվը 25-ից պակաս կլինի, իսկ դրական թեստերի թիվը՝ 3 %-ից պակաս։

Նարնջագույն գույնով կնշվեն այն շրջանները, որտեղ նոր դեպքերի թիվը կլինի 50-ից պակաս, իսկ դրական թեստերը կգերազանցեն 3 %-ը, կամ հակառակը նոր դեպքերի թիվը կտատանվի 25-150-ի միջև, սակայն դրական թեստերի թիվը չի գերազանցի 3 %-ը։

Կարմիր գույնով կնշվեն այն գոտիները, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կգերազանցի 50-ը, իսկ դրական թեստերի թիվը՝ 3 %-ը։

Մոխրագույնով կնշվեն այն տարածքները, որտեղ 100 000 բնակչության թվով իրականացվել է 250-ից պակաս թեստ կամ էլ չկա հստակ տեղեկատվություն թեստերի թվաքանակի և նոր դեպքերի վերաբերյալ։

--00—ԼՄ