Թուրքիայի մասին կպատրաստվի զեկույց, որում կուսումնասիրվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

ԵՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, Մակրոնը հայտարարել է. «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար այլևս ապակայունացնող գործողությունները անընդունելի են»: Մակրոնը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության:  

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է. «Մենք համաձայն ենք ՆԱՏՕ-ի համատեքստում Թուրքիա զենքի արտահանման քննարկմանը»: Մերկելը նաև նշել է, որ մարտին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի համար պետք է զեկույց պատրաստվի Թուրքիայի վերաբերյալ: Զեկույցում ուսումնասիրվելու է ինչպես Լիբիայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցը:  

 --00—ՄՀ