Վթարի է ենթարկվել Վիրահայոց թեմի հոգևոր հովիվը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը ավտովթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Խնդրանքս է, որպեսզի աղոթեք Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար:

Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ:
Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է տեր Վահրամը:

--0--ԿԿ