ՌԴ-ում վերջին 1 օրում գրանցել է COVID-19-ով վարակման 5,762 նոր դեպք, մահացել է 144 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ռդ

Սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանի Դաշնությունում 1,085,281 է, վերջին 1 օրում գրանցել է վարակման 5,762 նոր դեպք:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում 19,061 է, վերջին 1 օրում մահացել է 144 մարդ:

Ապաքինվածների թիվը երկրում 895,868 է, այս պահին ակտիվ վարակակիր է 170,352 մարդ, որից 2,300-ը ծայրահեղ ծանր վիճակում է: 

Աշխարհի երկրների ցանկում ՌԴ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով 4-րդն է: Առաջինում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, ապա Բրազիլիան է, 3-րդում՝ Հնդկաստանը: Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող երկիրը՝ Չինաստանը, ցանկում 41-րդն է:

--00—ԼՄ