Չնախատեսված վայրում վաճառվող ապրանքը հետ կտրվի տուգանքը վճարելուց հետո. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

առևտուր

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Օրենքի՝ շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո: Դա նաև արդյունավետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն է տալիս:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը Ազգային ժողովի հետ՝ օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

--00--ԱԹ