CNN-ը հաստատել է՝ Թուրքիան վարձկանների է հավաքագրում ու ուղարկում Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

վարձկաններ

CNN հեռուստաընկերությունը հաղորդել է՝ հաստատված տվյալներ է գտել այն մասին, որ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայի հյուսիսից վարձկաններ են պատրաստվում ուղարկել Լեռնային Ղարաբաղ: 

«Ես կամավոր համաձայնել եմ սրան, ինչպես և իմ ստորաբաժանման 90 տոկոսը։ Մենք երեք ամսյա պայամանգիր ենք կնքել և ամեն ամիս ստանալու ենք 1,5 հազար դոլար մեր հրամանատարից», հեռուստաընկերությանը հայտնել է զինյալներից մեկը։

Նա նաև նշել է, որ պատկանում է Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող ապստամբ (ահաբեկչական) «Սիրիայի ազգային բանակ»), որին աջակցում է Թուրքիան։

CNN-ի զրուցակիցը հայտնել է, որ կամավորները հավաքվում են Հավար Քիլիս շրջանում թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու, և սպասում են ղարաբաղյան հակամարտության գետոի տեղափոխման։

Այսպիսով, ինչպես նշել է հեռուստաալիքը «լրացուցիչ տվյալներ են հայտնվում Սիրիայի ահաբեկիչների կողմից, այն մասին, որ զինյալների են վարձում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի  միջև հակամարտությանը մասնակցելու համար»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը հայտնել է, որ տիրապետում է տվյալների, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել սիրիացի զինյլաներ։

--00—ՄՀ