«Իզմիրլյան» ԲԿ–ի բժիշկների նոր խումբ է այսօր մեկնել առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

Իզմիրլյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների նոր խումբ է այսօր մեկնել Արցախ, այս մասին տեղեկացնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկների նոր խումբը այսօր վաղ առավոտյան մեկնեցին առաջնագիծ:

Աստված պահապան մեր զինվորներին»,– ասվում է ԲԿ–ի գրառման մեջ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ