Հույս ունեմ՝ պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի լուծումը դուրս կգա Ադրբեջանի օրակարգից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

սահման

Հույս ունեմ՝ այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանը կուտակել-կուտակել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, սպառազինություն։

Մի հսկայական հատված արդեն անվերադարձ կորուստ է, մեծաքանակ կորուստների հետ կապված հանրային ճնշմանը դիմանում է, որովհետև ամենավտանգավոր հատվածներում տարբեր ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչներ են։

Չնայած դիակների լուսանկարներից պարզ է, որ շատ է նաև ադրբեջանական կանոնավոր բանակի կորուստները։

Հույս ունեմ, որ այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից: Այս պահին դա է առաջնահերթը»,- գրել է Աբրահամյանը:

--00--ԱՀ