Եզդիական ջոկատը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական առաջադրանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

եզդի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կամավորականներից կազմված ու առաջնագիծ մեկնած եզդիական ջոկատը փայլուն է կատարում իր առաջադրանքները:

«Եզդիական ջոկատը՝ առանց կորուստների ու վիրավորների, շարունակում է իր առջև դրված մարտական առաջադրանքները փայլուն կատարել»,- գրել է Ռուստամ Բաքոյանը:

Նշենք, որ ազգությամբ եզդի կամավորականներից կազմված ջոկատում է նաև Արցախի հերոս, ապրիլյանի զոհերից Քյարամ Սլոյանի եղբայրը: 

--00—ԼՄ