Արցախի կարիքների համար նվիրաբերվել է 85,8 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակում Արցախին նվիրաբերվել է ավելի քան 85,8 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների վերսկսման օրվանից, Հայաստան համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսել: Ոչ միայն Հայաստանի, այլև ամբող աշխարհի հայերը հանգանակություն են անում Արցախի կարիքները հոգալու համար; Հիմնադրամի գումար են փոխանցել աշխարհում հայտնի ու անհայտ հայեր:

Հիշեցնենք, որ, դրամական օգնությունից բացի, Արցախ է ուղարկվում նյութական օգնություն ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ