Աջակցող միջոցների, սայլակի կարիք ունեցող անձինք կարող են դիմել Սոցապնախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26  24News 

անվասայլակ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:

Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ:

  --00—ՄՀ