Ճակատում հեշտ չէ, բայց մեր հավատքը զորեղ է հենց ծանր պահերին հաղթանակի վստահությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

սահման

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ նշելով դժվար պայքարի, բայց նաև այլընտրանք չունեցող հաղթանակի մասին:

«Ճակատում հեշտ չի, պայքարը դժվար է, բայց մեր հավատքը զորեղ է հենց ծանր պահերին հաղթանակի վստահությամբ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից  խաղաղ բնակավայրերի ուղղությամբ  արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

--00—ԼՄ