Սերգեյ Լավրովն ավստրիացի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Լավրով Ավստրիա

Նոյեմբերի 17-ին ավստրիական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ և Ավստրիայի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի և Ալեքսանդր Շալենբերգի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: 

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Լավրովը գործընկերոջը մանրամասնորեն տեղեկացրել է ԼՂ հակամարտության գոտում կրակի լիարժեք դադարեցման նպատակով նոյեմբերի 10-ից ՌԴ կողմից գործադրվող միջնորդական ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում այժմ տիրող իրավիճակի մասին: 

Երկու նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԿԽՄԿ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման նպատակով:

--00--ԱԹ