Կանոնների խախտում. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ԺՊ-ն և քարտուղարը ազատվել են պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք»,- գրել է Ասատրյանը։

Նշենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Կատվալյանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՜ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու պատճառով երկուշաբթի օրը՝ 23.11.2020 թ. ազատվելու է աշխատանքից։ Հայտնի միջադեպի հետ կապված հայցում ենք բոլորի ներողամտությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր Սահակ Ասատրյանի մասնակցությամբ մի լուսանկար, պատկերված անձինք հացկերույթ էին կազմակերպել իր աշխատասենյակում:

--00—ԼՄ