Գերիների հարցը ՌԴ ղեկավարության ուշադրության առանցքում է. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Դեսպանություն

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Դեսպանությունը բազմաթիվ դիմումներ է ստանում՝ կապված ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների որոնման, ինչպես նաև զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու հետ:

Ամբողջովին կիսում ենք մարդկային մեծագույն ողբերգության հետ բախված ընտանիքների անհանգստությունն ու վիշտը: Ռուս խաղաղապահներն ու Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը անմիջականորեն ներգրավված է այս խնդրի լուծմանը՝ գործելով ՀՀ և Ադրբեջանի իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային լիազորված կազմակերպությունների հետ համակարգված: Այս հարցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների համապարփակ իրականացումը կարևորող ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության առանցքում է:

Հիշեցնենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնված անձանց համար ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծել է հատուկ Կոմիտե, որ զբաղվում է ԼՂ հակամարտության ընթացքում զինծառայողների և այլ անձանց, զոհերի, անհետ կորածների, գերության մեջ հայտնվածների մասին տեղեկությունների հավաքագրմամբ և մշակմամբ»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս