Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արտակ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Բեգլարյանին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ Արտակ Բեգլարյանը զբաղեցնում էր Արցախի ՄԻՊ-ի պաշտոնը: Դեկտեմբերի 23-ի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ հեռանում է ՄԻՊ-ի պաշտոնից, բայց Մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից չի հեռանում: Նա նաև նշել է, որ նոր պաշտոնն իր կարողություններին համապատասխան է:

--00—ԼՄ