Մենք պարտվեցինք մեղքին․ պետությունը պարտվեց անհատին․

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News

Բագրատ

Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելիներ,
Պատերազմի և ընդհանրապես մեր պարտության մասին , հուսամ դեռ առիթ կունենամ խոսելու: Իմ տեսած պատերազմի... Ես Հաղթանակը տեսել եմ, որն այնքան իրական էր և առարկայական ու շոշափելի: Այսուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել թե ինչու պարտվեցինք և շարունակելու ենք պարտվել, եթե չանդրադառնանք...
Աստված մեզ առաջնորդ...
Այո՛, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով՝
Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան հայաստանին
Հոգևոր Հայաստանը պարտվեց «նոր հայաստանին»,
Պետությունը պարտվեց անհատին, 
Պետական գործիչը պարտվեց բլոգերին,
Մարդը պարտվեց քաղաքացուն,
Բարոյական հասարակությունը պարտվեց «քաղաքացիական հասարակությանը»
Պատասխանատվությունը պարտվեց իրավունքին,
Ազգայինը պարտվեց գլոբալիստին,
Բանակը պարտվեց զինվորին, 
Բանակը պարտվեց ջոկատին,
Պատերազմ վարելը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը,
Հոգին պարտվեց «դուխ»-ին,
Եռագույնը պարտվեց սև ու սպիտակին,
Սերը պարտվեց ատելությանը,
Հաշտությունը պարտվեց թշնամությանը, 
Արդարությունը պարտվեց անօրենությանը, 
Խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը, 
Հեզությունը պարտվեց հպարտությանը, 
Ճշմարտությունը պարտվեց ստին, 
Ազնվությունը պարտվեց կեղծիքին, 
Ուղղամտությունը պարտվեց չարամտությանը,
Զղջումը պարտվեց ինքնաարդարացմանը, 
Սեռը պարտվեց անսեռությանը,
Սեռը պարտվեց գենդերին, 
Դեմքը պարտվեց անդիմագիծին, 
Դեմքը պարտվեց դիմակին,
Ուղղությունը պարտվեց անորոշությանը, 
Պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը, 
Լսելը պարտվեց խոսելուն, 
Պաշտամունքը պարտվեց ժամանցին և առևտրին,
Քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին,
Հավատքը պարտվեց անհավատությանը,
Աստվածպաշտությունը պարտվեց անձնապաշտությանը և արձանապաշտությանը,
Տաճարը  պարտվեց փողոցին:
ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է...»

  --00—ՄՀ