ՀՌՀ-ն հաստատել է Հանրային հեռարձակողի խորհրդի հանձնաժողովի կազմը. ովքե՞ր են ընդգրկված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

Այսօր՝ հունվարի 29-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը և քննարկվել «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը:

Քննարկելով օրակարգային հարցը նշվեց, որ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուներից ստացվել է համաձայնություն, որն հիմք ընդունելով Հանձնաժողովը միաձայն որոշեց հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.

1.            Նունե Հախվերդյան,

2.            Աղասի Թադևոսյան,

3.            Վահե Գևորկյանց,

4.            Արամ Սուքիասյան,

5.            Սամվել Մարտիրոսյան:

--00—ԼՄ