Արարատի և ՀՀ Վայոց ձորի մարզերում սփռման մրցույթները հայտարարվել են չկայացած. ՀՌՀ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ՀՌՀ

2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ  Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ 20-Ա որոշմամբ հայտարարվել են չկայացած` մրցույթներին մասնակցելու համար սահմանված ժամանակահատվածում (11.01.2021թ.-01.02.2021թ.) հայտեր չներկայացվելու հիմքով: Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից: