ՀՌՀ աջակցությամբ մարզային հեռուստաընկերությունների համար աշխատանքային հարթակ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News   

ՀՌՀ

Փետրվարի 18-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:

Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քնարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:

--00—ՄՀ