«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալին բերած հանձնուքի՝ տոլմայի մեջ, մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

նկար

ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Կ․ Մ․-ի անվամբ դատապարտյալին Վ․ Վ․-ն այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, հանձնունք է բերել՝ տոլա, որի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող խոշոր չափի բուսական զանգված, գրում է shamshyan.com-ը:

Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ