«Արմավիր» ՔԿՀ-ի հանձնուքի՝ շաքարավազի միջից կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

նկար

 

2022 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ս. Գ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում առկա շաքարավազի միջից հայտնաբերվել են ընդհանուր 4,8 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներով առանձնացված փաթեթներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: