Դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող հեղուկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

f661949a6324a5_661949a6324ed.thumb_

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 12-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների  հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Օ․Մ․-ի կողմից բերված հանձնուքը։

Խուզարկության արդյունքում ծառայողները հանձնուքում հայտնաբերել են կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող, հեղուկ զանգվածով։

Քաղաքացի Օ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

--00—ՅՄ