Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

ստուգումներ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ստուգվել է դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը, կեցության պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

--00--ԱԹ