Զորամասերում իրականացվել են ստուգումներ, հրահանգվել է շտկել հայտնաբերված թերությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ստուգումներ

ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խմբերը հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը N զորամիավորման զորամասերում իրականացրել են ստուգայցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, զինավաններում և մշտական տեղակայման վայրերից դուրս ծառայության կազմակերպումը, թիկունքային և տեխնիկական ապահովվածությունը։

Հրահանգվել է շտկել հայտնաբերված թերությունները։

--00--ԱԹ