Ստուգվել են ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

ՊՆ

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ստուգելու, դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, իրականացրել ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ: --0—ՄՀ