Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

հասարակական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախյան առաջին պատերազմում մեր հայրենիքի ազատագրման, պաշտպանության և Արցախի անկախության համար պայքարում, հետագայում նաև Արցախի և Հայաստանի հանրապետությունների իրավապահ համակարգերում պետական ծառայության ընթացքում մասնագիտական բարձր որակներ դրսևորած և իր անուրանալի ներդրումն ունեցած Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Արմեն Իսագուլովի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին և գործընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ:

--0--ԿԿ