Արցախում արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթներ են ուսուցանվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Արցախ

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մհեր Ղուկասյանը փրկարար ջոկատների հետ ամենօրյա ռեժիմով անց է կացնում տեսական դասընթացներ, որի ժամանակ փորձառու և փորձուսում անցնող ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Ի դեպ, դասընթացները տարվում է յուրաքանչյուր հերթափոխի հետ՝ խմբի և ջոկի հրամանատարների մասնակցությամբ:
Երիտասարդները մասնակցել են նաև գործնական դասընթացի, որի ժամանակ ցույց է տրվել պարանով բարձրանալը և իջնելը, գետանցման ձևերը, ինչպես նաև վերելք ժումարով, իջնում՝ ությակով:

Առաջիկայում՝ եղանակի տաքացման հետ, նախատեսվում է ցուցադրել նաև այլ ուսումնական դասընթացներ՝ լեռնաանտառային գոտիներում:

 --00—ՄՀ