ԵՊՀ-ն երկուշաբթի օրվանից կանցնի ուսուցման առկա ձևաչափի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News

եպհ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի որոշմամբ՝ նոյեմբերի 15-ից ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա ձեւաչափով։

Հիշեցնենք, Մայր բուհում, ինչպես և ՀՀ մյուս բուհերում անցել էին ուսուցման հեռավար ձևաչափի հոկտեմբերի  26 -ից՝ ԿԳՄՍ համապատասխան հրամանի համաձայն:

Հրամանի մեջ նշվում էր, որ հիմք ընդունելով «Քովիդ-19» համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և  հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:

--00—ՄՀ