Խուզարկության արդյունքում «Հրազդան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է արտանետված թմրամիջոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ՔԿԾ

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նախապես տեղեկացված լինելով թմրամիջոցի հաջողված արտանետման փորձի մասին, իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում հայտնաբերել են մեկական USB լար և ականջակալ, իսկ հատակում նախապես պատրաստված թաքստոցից՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,67 գրամ քաշով, առանձնացված 2 փաթեթ, ապակյա գլանակ և արգելված իրերի փոխանցումն ապահովելու համար նախատեսված, թելից պատրաստված ինքնաշեն պարան՝ 24 մետր երկարությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00--ԱԹ