Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու, ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Մարտի 29-ին 33-ամյա ֆուտբոլիստը «Սերոյի» կազմում մասնակցել է «Մոնդևիդեո Ուոնդերերսի» դեմ Ուրուգվայի առաջնության 15-րդ տուրի խաղին (1:1)՝ անցկացնելով կարիերայի վերջին հանդիպումը:

Բոգոսյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 24-րդ րոպեին: Հանդիպումից հետո ակումբը շնորհակալություն է հայտնել ու հրաժեշտ է տվել հայկական արմատներ ունեցող խաղացողին: