ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հասարակական

Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

«Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»,- գրել է Ափոյանը:

--0--ԿԿ