Ձեր սիրտը սրանց նկատմամբ պետք է ատելությամբ լցվի․ միասին պետք է քշենք սրանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Մեր երկրի ներսում շատ թերություն կա, իսկապես, մենք թույլ տվեցինք, որ «զոռբաներն» առաջ գնան, բայց նաև հաղթանակներ ունեցանք. աշխարհի երեսին 5000 ժողովուրդ ուզում են անկախ պետություն ունենան, իսկ գոյություն ունի միայն 200 պետություն, որոնցից մեկը մենք ենք: Այս մասին Սևանում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք կառուցեցինք բանակ, որ ամենամարտունակն է Անդրկովկասում, կարողացանք հետ վերցնել հայրենիքի այն հատվածը, որ կոչվում է Արցախ: Այս 44 օրից հետո ես պատասխան չունեմ: Այն, ինչ կատարվեց, պատերազմ չէր. մենք պատերազմ տեսել ենք 92-94 թթ., երբեմն պարտվում էինք՝ նահանջում, հաղթում էինք՝ առաջ գնում, կորցնում էինք՝ վերցնում, ողջ ժողովուրդը մասնակից էր, գիտեինք՝ զորքը որտեղ է կանգնած, պարտադրում էինք իշխանությանը որոշում ընդունել: Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր»,- ասաց նա:

Մանուկյանն ընդգծեց` ժողովրդի հետ միասին պետք է քշել այս իշխանությանը:

Մանրամասները` տեսանյութում: 

--0--ԿԿ