Կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուն ժամանակավորապես անհասանելի կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նկար

Կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուն ժամանակավորապես անհասանելի կլինի: Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթների էլեկտրոնային տեղեկատուի թարմացման աշխատանքներով պայմանավորված՝ www.cesa.am կայքի «Կատարողական վարույթների տեղեկատու» թվային գործիքը ժամանակավորապես կլինի անհասանելի։

Խնդրում ենք Ձեր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ծառայության Թեժ գծի 060-713-435 հեռախոսահամարով կամ կապ հաստատել համապատասխան բաժնի հետ։

Կարող եք դիմում ուղարկել նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարությունում։

--00—ԼՄ