ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով ստեղծվելիք ներքին գործերի նախարարության և դրա գործառույթների մասին։
«Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։
Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։
Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։
Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝
Ոստիկանությունը,
Ոստիկանության զորքերը,
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,
Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-գրել է Բադասյանը։
--00—ԼՄ