Հայաստանում ներքին գործերի նախարարություն կստեղծվի, ԱԻՆ-ի գործունեությունը դադարեցվում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

98

Խորհրդարանը 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ Հայաստանում կստեղծվի ներքին գործերի նախարարություն։

Ընդդիմադիր 6 պատգանավոր դեմ քվեարկեց նախագծին։

Ըստ նախագծի՝ ՆԳՆ-ի շրջանակում ամփոփվելու են 2 ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանություն, միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:

Ըստ այդմ՝ դադարեցվում է ԱԻՆ-ի գործունեությունը, ՆԳՆ-ի կազմի մեջ են մտնում Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։

--00—ԼՄ