Թուրքիան հերքել է․ «Սպուտինիկ V» պատվաստանյութի արտադրություն չեն սկսել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

սպուտնիկ

Թուրքիայում շարունակվում են «Սպուտինիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները, դրա արտադրության մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից կորնավիրուսի հարցերով գիտխորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայիպմազին։

«Ասել եմ լրագրողին, որ Թուրքիայում ռուսական պատվաստանյութի փորձարկումներ են իրականացվում, և միայն դրանց մի քանի փուլերով են դրական արդյունքներ ստացվել: Ես ոչինչ ավել չեմ ասել: Լրագրողը հավանաբար այնքան էլ ճիշտ չի հասկացել ինձ: Սակայն ես հիասթափված եմ, զանգահարել եմ խմբագրություն, և նրանք հեռացնում են այդ լուրը կայքից»,- ասել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ՌԴ առողջապահության նախարարությունը 2020-ի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ն։ Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, միջմկանային ներարկման համար լուծույթ է: Պատվաստանյութը հաստատված է 60 երկրում, արդյունավետությունը 91,6 տոկոս է։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս