Հունվար-մարտ ամիսներին Արցախում գրանցվել է 40 ամուսնալուծություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

ամուսնալուծություն

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Արցախում գրանցվել է 40 ամուսնալուծության դեպք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալություն պետ Լիանա Միրզոյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծությունների թիվն աճել է 4-ով:

Հունվար-մարտ ամիսներին 21 ամուսնալուծության դեպք գրանցվել է Ստեփանակերտում, 8-ը՝ Մարտունիում, 4-ը՝ Ասկերանում:

 --00—ՄՀ