Թբիլիսիի հանրակացարանում հրդեհ է բռնկվել. 5-րդ հարկից կին է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հրդեհ

Թբիլիսիի կենտրոնական Պեկինի փողոցում տեղակայված հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհից վնասվածներ չկան, սակայն 5-րդ հարկից կին է ընկել: Փորձագետները պարզում են՝ կինը նետվել է, թե՝ ընկել: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Այս պահին հրդեհը չեզոքացված է: Փրկարարներին հաջողվել է այրվող շենքից հանել քաղաքացիներին, այդ թվում՝ 1 երեխայի: Հրդեհը բռնկվել է շենքի մի մասում: Շենքի բնակիչների խոսքով՝ պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել:

Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարական 14 մեքենա:

--00—ՄՀ