Սահմանագծի Սիսիանի հատվածում միջադեպեր չեն գրանցվել․ ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News   

ՊՆ

Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։

«Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- հայտնում են ՊՆ-ից։

Ավելի վաղ Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը 24News-ին հայտնել էր, որ Սիսիանի համայնքի ղեկավարը և համայնքապետարանի տղամարդ աշխատակիցները կամավորագրվել են և բարձրացել դիրքեր։

 --00—ՄՀ