Առաջին զորամիավորման զինծառայողները կատարելագործել են կրակի վարման հմտությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

Անձնակազմի պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 26-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները կատարելագործել են հաստիքային զենքից կրակի վարման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։

 --00--ԱՀ