Նիկոլը կփախներ Հայաստանից, եթե երեք նախագահները միասին գնային ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հրաշալի քարոզարշավ անցկացրինք․ լուրջ, զուսպ, գրագետ, համբերատար և սառնասիրտ։ Այս մասին Հայ ազգային կոնգրեսի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Խոսում ենք լրջանալու պահի մասին։ Կարծում եմ սա էլ հնացած միտք է, քանի որ մենք դառնագույն պարտություն ենք կրել։ Դա առաջին դժբախտությունն է, երկրորդը կարող են դառնալ  այս ընտրությունները, քանի որ տեսնում ենք՝ ինչպիսի ուժեր են ներքաշված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում։ Միմյանց նկատմամբ պատերազմ են հայտարարել»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Ըստ նրա՝ եթե լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել, որ կկորցնենք Հայաստանը․

«Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններում կկորցնենք Հայաստանը։ Գույները չեմ թանձրացնում»։

Տեր-Պետրոսյանը շեշտեց նաև,  որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնեին իր առաջարկին, ապա Նիկոլի ֆենոմեն այսօր գոյություն չէր ունենա․

«Գուցե, դրանից հետո Նիկոլը մեկ-երկու շաբաթ հետո թողներ-փախներ Հայաստանից»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս