Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

1.jpg

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում են ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Տեսանյութեր

Live

Լրահոս