Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով՝ նախորդ տարվա համեմատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Տնտեսական

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝

արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալն աճել է  17.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով, շինարարության ծավալն աճել է  0.5%–ով, արտահանման ծավալն աճել է 36.7%–ով, ներմուծման  ծավալն աճել է 34.5%–ով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է կառավարությունը: