ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

default.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում որոշեց  ՀՀ պետական բյուջեից 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ տրամադրել Արցախի Հանրապետությանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է .«Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 2.9 մլրդ. դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»:

 --00--ԶՀ