Հա՛յկ ջան, հավատում եմ՝ մարդկային նորմալ զգացողություններ են արթնացել,բայց դուխ էլ էր պետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հասարակական

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում...

Վերջին օրերին լուռ հետևում եմ Մարության & ՔՊ փոխհրաձգությանը: Արայիկ Հարությունյանը արդեն ոչ թե կուլիսներում, այլ եթերով Մարությանին մեղադրեց կապիտուլյանտին բացահայտ չսատարելու համար: Մեղադրու՞մ եմ Արայիկին: Ո՛չ: Արդարացի է, չէ՞ որ Կարգին Հայկոն մեկ անձի ռեյտինգի շնորհիվ է 2018 թվականին լոնք անելով հեղափոխությունից հետո մտել ՔՊ ու 81 % քվե ստանալով դարձել քաղաքապետ Հայկ Մարության: Արձակուրդ գնալու հարցում վերջինս ռեկորդակիր է: Արձակուրդ էր նաև քարոզարշավի օրերին: «Բկլիկ Ձկնիկը» լող տվեց, լող արեց, իջավ ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Որևէ մեկս կասկած չունենք նրա ինքնապաշտպանական բնազդի վրա: Ի դեպ, ընտրությունների հենց հաջորդ օրը մեր քաղաքապետը բրուտալ կերպարով վերադարձավ աշխատանքի ու սկսեց ապացուցել տղամարդկությունն ու սկսեց  3 տարի անց գործ անել:

Կապիտուլյացիայից հետո, շուրջ 8 ամիս Մարությանը լռեց, այնինչ իրեն ձայն տված քաղաքացիները ուզում էին լսել` ի՞նչ կարծիքի է երկրում ստեցծված ծանր ներքաղաքական իրավիճակի ու, այո´, կապիտուլյացիայի ու վերջինս իրականացնող անձի մասին: Ի՞նչ արեց` լռեց: Տարբեր շրջանակներում խոսում էին, որ դժգոհ է իր քաղաքական թիմից ու կոշտ է արտահայտվում իր վերադասի մասին: Ես և պրն. Խաժակյանը նոյեմբեր ամսին նախագիծ մուտք արեցինք, որով ուղերձ էինք հղում` կառավարության հրաժարականի պահանջով: Ի՞նչ արեց Մարությանը: 4 ամիս անց, օրենքի ուժով նախագիծը ներառեց օրակարգ: Չէ, կողմ չքվեարկեց: Նույնիսկ ձեռնպահ չքվեարկեց: Քվեարկեց դեմ: 

Երեկ ՔՊ «ռահվիրանը»՝ armtimes-ը մի ծավալուն հոդված գրեց` հասկացնելով Մարությանին` երիտասարդ, իրերդ հավաքիր, գնացքդ մոտենում է: Հոդվածը մեծ շուքով սկսեցին տարածել քպ-ականներն ու Մարությանի անմիջական ենթակայության տակ գտնվող մարդիկ: 

Մարդ չուտի, չխմի, հետևի այս գզվռտոցին: Միմյանց արժանի են: 

Հ. Գ. Էէէէէէհ Հա՛յկ ջան, ասողին լսող էր պետք: Հավատում եմ, որ մարդկային նորմալ զգացողություններ են արթնացել երկիր կորցնելուց ու այդքան զոհ ունենալուց հետո: Անկեղծ հավատում եմ, բայց դուխ էլ էր պետք...»։

--00--ԿԿ