Արցախի նախագահը Թվայնացման խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվել է Թվայնացման խորհուրդ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի հրամանագրով հաստատվել է նաև Թվայնացման խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը, որի ղեկավար է նշանակվել Արսեն Եղիյանը։

--00—ԼՄ