Արգիշտի Քյարամյանն ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ:

--00--ԿԿ