«Ինտերպոլի» բացառիկ դերը․ Չինաստանում հանդիպել են ՔԿ նախագահի տեղակալն ու Ահմեդ Նասեր ալ Ռաիսին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2023-09-28_17-51-47

Սեպտեմբերի 19-ից 21-ին ՉԺՀ Լիանյունգան քաղաքում  կայացած Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի 2023թ. համաժողովի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ «Ինտերպոլ»-ի նախագահ Ահմեդ Նասեր ալ Ռաիսիի հետ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատել հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առումով «Ինտերպոլի» բացառիկ դերը, այդ առումով ՀՀ իրավապահ մարմինների և «Ինտերպոլի» միջև հարաբերությունների արդյունավետությունը։

Քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և «Ինտերպոլ»-ի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև միջազգային ֆորումին առնչվող մի շարք հարցեր։

--00—ՅՄ